Մաո Ցզեդունը մինչ օրս չինական կոմունիզմի կարևորագույն դեմքն է: Քաղաքներում կանգեցված են նրա հուշարձաններ, նրա պատկերը զարդարում է չինական դրամը:
Մաո Ցզեդունը ծնվել է 1893 թ. դեկտեմբերի 26-ին: Երիտասարդ հասակում նա անդամագրվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը:
«Մեծ արշավից» հետո, որի ղեկավարներից մեկն էլ հենց ինքն էր, Ցզեդունը կարողացել է Կոմկուսում զբաղեցնել առաջատար դիրքեր: 1949 թ. Մաո Ցզեդունը հռչակել է Չինաստանի Ազգային Հանրապետության ստեղծման մասին, որի ղեկավարն է մնացել մինչև մահ: 1943 թվից մինչև իր մահը նա զբաղեցրել է չինական կոմկուսի նախագահի պաշտոնը, իսկ 1954–1959 թթ.՝ նաև ՉԱՀ-ի նախագահի պաշտոնը:








































