Google-ը «վիրտուալ հիվանդանոց» կստեղծի, որն օգտատերերին թույլ կտա արագ գտնել անհրաժեշտ մասնագետին և նրա հետ տեսակապի մեջ գտնվել, գրում է Engadget-ը:
Իհարկե, ծառայությունն անվճար չի լինի, սակայն ավելի էժան կլինի, քան կլինիկա խորհրդակցության գնալը: Հաճախորդը կվճարի միայն տեսակապի արժեքը, իսկ քննելու ընթացքի համար Google-ն ինքը կվճարի:
Google-ը բժիշկների մոտ հեռակա խորհրդակցություն կիրականացնի, երբ օգտատերերը որոնման համակարգում հարցումներ գրեն` կապված այս կամ այն հիվանդության հետ:









































