ԱՄՆ-ը կոչ է անում Եգիպտոսի ղեկավարությանն ու ընդդիմությանը, որոնք հակասության մեջ են՝ կապված Սահմանադրության նոր տարբերակի հետ, հաղթահարել պառակտումն ու երկխոսություն սկսել:
Նման հայտարարությամբ է հանդես է եկել ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը,- տեղեկացնում է RBK-ն:
«Նախագահ Մուհամմեդ Մուրսիի՝ որպես Եգիպտոսի ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարի վրա դրված է հատուկ պատասխանատվություն՝ անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ պառակտումը հաղթահարելու համար»,- ասվում է ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նա նաև նկատել է, որ որոշ եգիպտացիները «մեծ անհանգստություն են հայտնել»՝ կապված երկրում սահմանադրական գործընթացի հետ:
«Մենք հուսով ենք, որ Եգիպտոսի այն քաղաքացիները, որոնք հիասթափված են հանրաքվեի արդյունքներից, կջանան հնարավորություն գտնել՝ ընդլայնելու երկկողմանի աշխատանքները: Մյուս կողմից՝ նրանց նկատմամբ, ովքեր ճնշված են արդյունքներից, պետք է ցուցաբերել մեծահոգություն»,- հավելել է Վենտրելը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Եգիպտոսի Բարձրագույն ընտրական կոմիտեն հայտարարել էր, որ ձայների հաշվարկի արդյունքում Սահմանադրության նախագծին հավանություն է տվել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 63,8%-ը:











































