Բրիտանական լրատվական BBC ընկերությունը, որը ֆինանսավորվում է բյուջեի հաշվին, 3 տարվա ընթացքում 220 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել 783 աշխատակիցներին iPhone-ից օգտվել սովորեցնելու համար: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Այս տեղեկության հրապարակումից հետո պարզվել է, որ շատերը չեն հասկանում նման ծախսերի անհրաժեշտությունը: Հարկատուների դաշինքի ղեկավար Էնդի Սիլվեսթրը զարմացել է, որ BBC-ն խոշոր գումարներ է ծախսել նման տարածված գաջեթի աշխատանքները սովորեցնելու համար: Նա նշել է, որ iPhone-ից օգտվել կարող է ցանկացած դեռահաս:
Կորպորացիայում ընդգծում են, որ գաջեթները տրվել են միայն այն աշխատակիցներին, որոնց դրանք անհրաժեշտ են աշխատանքի համար:








































