shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 16:40-ի սահմաններում Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ, 31-ամյա Սամսոն Կուզունյանը Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում իր վարած Nissan Maxima մակնիշի 34 VV 654 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Մեծ Բրիտանիայի 61-ամյա քաղաքացի Ջոն Բարկերին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































