Ճապոնացի Մամորու Կանային շատ է սիրում հեծանիվ ու Instagram: Երկանիվ հեծանիվ վարելու իր հմտությունները նա ցուցադրում է Riding Pop լուսանկարների շարքում: Հանդիսատեսը կարող է հիանալ նաև Տոկիոյի գեղեցիկ տեսարաններով, գրում է kulturologia.ru-ն:
Մամորու Կանայիի ընկերը նրան հմտորեն լուսանկարում է կամուրջների, հուշարձանների ու տեսարժան վայրեր ֆոնին: Ակնթարթը որսալը կարևոր է. հեծանվորդը գեղեցիկ տրյուկներ է կատարում կա՛մ առջևի, կա՛մ հետևի անվի վրա:
Սովորական հեծանիվի փոխարեն ճապոնացին օգտագործում է mamachari, որը հայտնի մոդել է Ճապոնիայում. այն հաճախ դիմացից զամբյուղ կամ մանկական աթոռ ունի:















































