Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան և այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ կքննարկի փոխգործակցությունը Կասպից ծովի անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային անվտանգությանը, երկու երկրների ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող ակտուալ հարցեր, Կասպից ծովում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծրագրվում է, որ Շոյգուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:








































