Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին են տրամադրել իրենց ավիաբազաները ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու նպատակով թռիչքներ իրականացնելու համար: Օգտագործվող ավիաբազաների թվում է երկրի հարավային Ինջիրլիք ավիաբազան՝ հայտնում է Agence France-Presse-ը:
«Ներկայում մշակվում են կիրառման մանրամասները»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության աղբյուրի խոսքերը:









































