Եվրախորհրդարանի 751 պատգամավորներից շատերն ունեն եկամտի հավելյալ աղբյուրներ, ինչը տարեկան նրանց բերում է տասնյակ հազարավոր եվրոներ: Այս մասին հաղորդում է Der Spiegel պարբերականը:
Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության լոբբիստական սխեմաների ոլորտում մոնիտորինգի փորձագետների զեկույցի համաձայն՝ այս գումարման նստաշրջանի պատգամավորներին «հավելյալ աշխատավարձ» բերող գումարները ընդհանուր առմամբ բոլոր պատգամավորների համար տարեկան կազմում են 5.8-18.3 մլն եվրո:
Գերմանիայի պատգամավորների մեջ այս առումով առաջատարը Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Անգելա Մերկելն է և 6 տարբեր ընկերություններում բաժնետեր Պետեր Յանը:





































