Թուրքիայի հարավ-արևելքում ձերբակալվել է 3 գերմանացի ֆոտոլրագրող, հայտնում է Spiegel online-ը:
Գերմանացիներ Բյորն Կիտցմանը, Քրիս Գրոդոցկին ու Ռուբեն Նոյգեբաուերը Թուրքիայում աշխատել են ազատ հիմունքով և նկարահանել քրդերի բողոքներն ընդդեմ Անկարայի անգործության՝ կապված սիրիական Քոբանի քաղաքի իրավիճակի հետ, որտեղ թեժ մարտեր են ընթանում ԴԱԻՇ-ի զինյալների ու քրդերի միջև:
Թուրք իրավապահները գերմանացի լրագրողներին ու նրանց ևս 2 գործընկերոջ (որոնց երկիրը չի նշվում) ձերբակալել են Դիարբեքիր քաղաքում:
Լրագրողներին մեղադրում են այն բանում, որ նրանք լրտեսներ են ու սադրիչներ:
Կիտցմանը շաբաթ գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում:
<Ձերբակալել եմ 2 այլ գերմանացի լրագրողնեի հետ, քանի որ մտադրվել էինք լուսաբանել քրդական ցույցերը>: ԴՐանից հետո կապը լլրագրողի հետ կտրվել էր:
Ինչպես նշել է Spiegel-ը, տեղի ունեցածի մասին տեղեկացվել է Թուրքիայում Գերմանիայի դեսպանությունը:












































