Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:
Էստոնիան սեփական հարկի տակ ընդունեց Անգլիայի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Ռոյ Հոջսոնի սաների հաղթանակով: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին:
Էստոնիա – Անգլիա` 0:1
0:1 Ռունի (73′)









































