Նիգերիայի հյուսիսում երեքշաբթի օրը գրոհայինները պատարագի ժամանակ ներխուժել են եկեղեցի և կրակ բացել մարդկանց վրա։ Զոհվել է 6 մարդ, որոնց թվում՝ հոգևորական։ Հաղորդում է Ֆրանս Պրեսը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը։
Հարձակումից հետո հանցագործները հրկիզել են եկեղեցին և անհետացել։ Որևէ խմբավորում կատարվածի պատասխանատվությունը չի ստանձնել։
Նիգերիան Աֆրիկայի ամենամեծ բնակչությամբ երկիրն է։ Երկրի հյուսիսում գործում է իսլամիստական «Բոկո Հարամ» կազմակերպությունը։ Այն ձգտում է երկրում հաստատել շարիաթի կարգեր և դեմ է արևմտյան սեկուլյար պետական մոդելին։
«Բոկո Հարամը» հաճախակի է դիմում ահաբեկչական գործողությունների։








































