Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 21 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, խոհանոցի հատակին հայտնաբերել 1941թ. ծնված Կ. Ս.-ի դին:










































