Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է, որ ժամանակ առ ժամանակ ընտրանու ֆուտբոլիստները հանգստի կարիք են ունենում, տեղեկացնում է Goal.com-ը:
– Կարծում եմ, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստների վրա մեծ ճնշում կա:
Մրցաշրջանի ընթացքում թիմը 3 օրը մեկ հանդիպում է անցկացնում, որի պատճառով ֆուտբոլիստները ձեռք են բերում հոգնածություն:
Կարծում եմ, որ մեզ հանգիստ է հարկավոր, քանի որ ցանկանում ենք վերականգնել մեր ուժերը,- հայտարարել է Կրոսը:






































