Կատարի իշխանությունները 1 մլրդ դոլար են խոստացել Գազայի հատվածի վերականգնման համար, որը տուժել էր վերջերս Իսրայելի հետ զինված հակամարտության հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն:
«Կատարը հայտարարում է իր մասնակցության մասին Գազայի վերականգնման վերաբերյալ 1 մլրդ դոլարի սահմաններում»,- Reuters-ը մեջբերում է Կատարի արտգործնախարար Խալիդ Ալ-Աթիի խոսքը, որ ասվել է Կահիրեում համաժողովի ժամանակ:
Այսօր Եգիպտոսի մայրաքաղաքում աշխատանքն է սկսել մեկօրյա միջազգային համաժողովը Պաղեստինի Գազայի հատվածի վերականգնման վերաբերյալ:
Համաժողովի աշխատանքներում ներգրավված են ավելի քան 50 դոնոր երկրների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը մտադիր է խնդրել միջազգային հանրությանը 4 մլրդ դոլարի օգնության տրամադրման մասին՝ վերականգնելու տուժած անկլավը:











































