Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսը հայտարարել է, որ WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիրն Կլիչկոյի թիմը սպառնում է սպանել իրեն, սակայն ինքը չի պատրաստվում հանգիստ թողնել ուկրաինացուն, քանի դեռ վերջինս չի համաձայնել մենամարտել իր հետ:
«Չգիտեմ` ինչ է նա պատրաստվում անել: Նրանք զանգահարել ինձ: Կարծես, ես զզվեցրել եմ նրանց: Կլիչկոյի թիմից մեկն ասաց. « Դու հոգնեցրել ես Վլադիմիրին: Այլևս աչքի մի ընկիր»: Ես սպասնության սպառնալիքներ եմ ստանում: Նրանք ասել են` եթե հայտնվեմ Գերմանիայում,մեծ խնդիրներ կունենամ: Բայց իմ գիտակցություն ասում է. «Գործի´ր, չեմպիոն: Գործիր և ստացիր այդ մենամարտը»:
Ես երբեք չեմ հանդիպել Վլադիմիր նման որևէ մեկին: Նրան դժվար է կոտրել: Նա շատ հանգիստ է, բայց ես վերջապես կոտրեցի նրան»,- Բրիգսի խոսքերը մեջբերում է Boxingscene-ն:








































