Հնագետ Տիգրան Ալեքսանյանը գրեթե մեկ տարի է՝ տեղափոխվել է ԼՂՀ և աշխատում է ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչությունում: Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում պատմամշակութային խնդիրներն այնքան ծայրահեղացված չեն, ինչպես Հայաստանում, շատ ավելի բարվոք է, իսկ որպես հիմնական խնդրի լուծում՝ փորձում են հանրության ավելի լայն շրջանակին ընդգրկել հուշարձանների պահպանության գործում, որ հանրությունը ինքը գիտակցի և արժևորի այդ ամենի կարևորությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ԼՂՀ-ում գիտական կենտրոնները քիչ են, միայն Արցախի պետական համալսարանն է, որտեղ ԼՂՀ-ի հիմնական ներուժն է:
«Սերնդափոխության հարցը Արցախում էլ է առկա: Փորձում ենք ընդգրկել երիտասարդներին հնագիտական պեղումների մեջ, սեր առաջացնել»,- ասաց հնագետը:
Գիտական աշխուժությունը, ըստ հնագետի, թույլ է, բայց բջիջներ, պրպտող մտքեր կան, պետք է գտնես, զարգացնես, խթանես: Եվ հիմա այդ ուղղությամբ են աշխատում: ԼՂՀ իշխանությունները, նրա խոսքով, խելամիտ առաջարկները ողջունում են և աջակցում, եթե իհարկե շատ մեծ ծախսերի հետ չի կապված: Այն, ինչ խորհրդային տարիներին Հայաստանում արվել է, գրվել է, ուսումնասիրվել է, բաց է մնացել ԼՂՀ-ում:
Ավելին՝ տեսանյութում:









































