«Գալակտիկայի պահապանները» ֆիլմի մոտիվներով սերիալ կնկարահանվի, որի պրեմիերան նշանակված է 2015-ին, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Այս մասին Disney ընկերությունը հայտարարել է նյույորքյան Comic Con փառատոնի ժամանակ:
«Ֆիլմն ու ֆրանշիզը արագ հաջողության են հասել: Մենք անհամբերությամբ ենք սպասում Marvel-ի հրաշալի թիմի հետ աշխատանքներն սկսելուն: Շուտով երկրպագուները կկարողանան մուլտսերիալը վայելել ամեն շաբաթ»,- նշել է Disney-ի ներկայացուցիչը:








































