Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում և Գորիսում տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:







































