Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան – Սերբիա խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղից հետո Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով խփել էր մեր թիմի գոլը, Հանրային հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում նշել է.
«Այս ոչ-ոքին հավասարազոր էր հաղթանակի: Ունեինք կորուստներ: Լավ խաղացինք, մարզչի ասածներն արեցինք: Մարզիչը մեզ լավ մոտիվացրել էր, նա լավ տակտիկա էր ընտրել: Եթե իրացնեինք 11 մետրանոցը, կհաղթեինք»,- ասել է Արզումանյանը:









































