Դերասաններ Էշթոն Քաթչերի և Դեմի Մուրի, որոնք բաժանվել են դեկտեմբերին, հարաբերությունների խնդիրը կարող է լինել ոչ միայն նախկին ամուսնու մշտական դավաճանությունները, որոնցում Մուրը նրան մեղադրել է: Հնարավոր է՝ դերասանները գումարային անհամաձանություն են ունեցել,- հայտնում է LA Times-ը:
Նրանց բաժանության փաստաթղթում նշված է, որ «դերասաններն անհարթելի անհամաձայնություններ են ունեցել»:
Ըստ ամենայնի՝ զույգը որոշել է տարեվերջին բաժանվել, որպեսզի իրենց փաստաբանների համար հեշտ լինի համատեղ ձեռք բերածի խնդիրը լուծել: Բացառված չէ, որ աստղերի ընտանեկան բյուջեի բաշխման հարցում անհամաձայնությունն է նրանց բաժանության պատճառ դարձել: Ավելի վաղ հայտնում էին, որ Մուրը, իբր, Բրյուս Ուիլիսից բաժանվելու համար 90 մլն դոլար է ստացել:
Առայժմ հայտնի չէ՝ նա այդպիսի գումար կպահանջի՞ Քաթչերից, թե՞ ոչ:








































