Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպական զբոսաշրջային շուկայում ակտիվության անկումը հանգեցրել է թուրքական զբոսաշրջային պոտենցիալի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:
Այսօր Եվրոպայի զբոսաշրջային հսկաները, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան և Իսպանիան, չեն ապրում իրենց լավագույն օրերը: Դրա համար էլ Թուրքիան վերածվել է եվրոպական բազմաթիվ տուրօպերատորների համար թիվ մեկ նշանակության վայրի:
Վերջին տարիներին Թուրքիան բավական վստահաբար պահպանում է իր դիրքերը եվրոպացիների հանգստի վայրերի թվում՝ հանդիսանալով այդ ոլորտում առաջատարներից մեկը, քանի որ Թուրքիայում զարգացած է լողափային, իմացական, բժշկական զբոսաշրջությունը և այլն: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից Թուրքիա է ժամանել 31.5 միլիոն զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների ցուցանիշով առաջատարը Գերմանիան է, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանն է:








































