«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը։
–Տիկին Հայրապետյան, վերջին տարիներին Սիրիայի պատերազմի հետևանքով շատ սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան: Նրանցից շատերը, սակայն, չեն ուզում քաղաքացիություն, այլ ժամանակավոր կացություն: Ի՞նչ խնդիրների առաջ են նրանք այսօր կանգնած:
-Ճիշտն ասած՝ կարգավիճակը իրենց որևէ կերպ չի օգնում լուծել իրենց բարեկեցության հարցը: Եվ իրենց ընտրությունն է՝ իրենք կուզեն փախստականի՞ կարգավիճակ, հատուկ կարգավիճա՞կ կուզեն կացության վերաբերյալ, թե՞ շարունակ կկառչեն իրենց Սիրիայի անձնագրից, որ միշտ իրենց հետ է: Հարցերը նույնն են բոլորի համար՝ ինչպե՞ս վերսկսել կյանքը նոր հողում, եթե նույնիսկ դա քո հայրենիքն է, որովհետև ամեն ինչ կարծես ծանոթ է, բայց միաժամանակ անծանոթ է՝ սկսած լեզվից, բարքերից և մշակութային զանազանությունից: Կարևորագույն խնդիրներն են՝ ինչպես մերվել, ինչպես գտնել լավ վճարվող աշխատանք, մանավանդ իրավական դաշտի հետ կապված պատասխանները ստույգ իմանալ, որ կարողանան տնայնագործական փոքրիկ բիզնես հիմնել, ինչպես վարկ վերցնել և այլն:
Չկա մի սիրացի, լինի ծագումով արաբ, որ ասի՝ գնում եմ, որովհետև էստեղ դուրս չի գալիս, գնում են որտեղ հաց, այնտեղ կաց: Եթե գալիս են, գալիս են միայն ու միայն մնալու նպատակով, ինչ-ինչ պատճառով սոցիալական, տնտեսական և դրա հետ զուգակցվող պրոբլեմների պատճառով է, որ մտածում են ուրիշ տեղ մեկնելու մասին:
Հարցը ինտեգրացիան է. ինչպես անել, որ իրենք իրենց զգան տանը: Դրա համար անհրաժեշտ է առաջինը իրենց ընտանիքը պահելու հնարավորություն ունենալ:
Ավելին՝ տեսանյութում:









































