Օդապարիկով թռչելը գերազանց միջոց է ամբողջ կյանքի համար անմոռանալի տպավորություններ ստանալու առումով։ Ամբողջ աշխարհում ամեն տարի անցկացվում են օդապարիկների բազմաթիվ միջազգային փառատոներ, երբ երկինք են բարձրանում տասնյակ բազմագույն «փուչիկներ»։
Դա հիանալի հնարավորություն է՝ բարձրությունից տեսնելու ծանոթ վայրերը, անելու հիանալի լուսանկարներ և զմայլվելու հիասքանչ բնապատկերներով։

1. Ալբուքերկի (Նյու Մեքսիկա) օդապարիկների միջազգային փառատոնը։

2. Այս փառատոնը տևում է 2 օր և խոշորագույնն է աշխարհում։ Այստեղ կարելի է տեսնել մինչև 750 օդապարիկ։ Փառատոնը անցկացվում է հոկտեմբերի առաջին շաբաթը։

3. Կապադովկիայի (Թուրքիա) օդապարիկների փառատոնը։

4. Ինքնատիպ երկրաբանական կազմավորումներն այս վայրը դարձնում են ամենագեղեցիկներից մեկը բարձունքից հիանալու համար։

5. Շատո դ’Օ-ի (Շվեյցարիա) օդապարիկների միջազգային փառատոնը։

6. Ալպերում 9-օրյա այս փառատոնը տեղի է ունենում հունվարի վերջին։

7. Փութրաջում (Մալայզիա) օդապարիկների միջազգային փառատոնը։

8. Սա ոչ մեծ և համեմատաբար նոր փառատոն է, որն անցկացվում է ընդամենը վեցերորդ տարին։

9. Մեծ Բրիտանիայում Բրիստոլի օդապարիկների միջազգային փառատոնը։

10. Այս փառատոնն անցկացվում է օգոստոսին։ Հիանալի հնարավորություն է բրիտանական գյուղական վայրերը թռչնի թռիչքի բարձրությունից տեսնելու համար։









































