Ֆրանսիական գինու արժեքը շարունակում է աճել: Ամենամեծ աճը դիտվում է սպիտակ գինու արժեքում, որը բարձրանում է ընթացիկ տարվա օգոստոսից: Գների բարձրացումը տեղի է ունենում երկրում վերջին 40 տարում արտադրական ամենացածր ծավալի ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Սպիտակ գինու 100 լիտրի գինը մեծածախ վաճառքի դեպքում անցած շաբաթ հասել է 67.82 եվրոյի՝ օգոստոսի սկզբի 50.7 եվրոյի համեմատ:
2012 թվականին Ֆրանսիայում գինու արտադրությունը ընկել է 20 տոկոսով հասնելով 40.7 մլն հեկտալիտրի, ինչը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաներով և Շամպան ու Բոժոլե շրջաններում խաղողի ցածր որակով:
Աշխարհագրական անուններով և խաղողի տեսակի մակնշմամբ պաշտպանված կարմիր և վարդագույն գինիների արժեքը մեկ հեկտալիտրի դիմաց հասել է 76.02 եվրոյի, մինչդեռ սեզոնի սկզբում դրանց գինը 74/16 եվրո էր: Նման չափանիշներով սպիտակ գինու գինը 84.33-ից դարձել է 86.02 եվրո:








































