ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ծայրահեղական խմբավորման գրոհայինները կրթված կանացից ավելի շատ են վախենում, քան ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային հարվածներից: Այսպես է գրում նիդերլանդական De Telegraaf թերթը:
«Նրանք (զինյալները) ուզում են խալիֆայություն սահմանել և անկիրթ ու ճնշված հասարակություն ստեղծել,- նշում է պարբերականը:- Իրենց տեսակետն են փաթաթում բնակչության փոքր մասի (տղաների) վզին կրոնական դպրոցներում և աղջիկներին պահում են անտեղյակության մեջ: Դա որպես հետևանք ատելություն է ծնում»:
Մասնավորապես, թերթը ԴԱԻՇ-ը համեմատում է «Թալիբանի» հետ, որի զինյալները փորձել էին սպանել խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզային միայն նրա համար, որ նա դպրոց էր գնում:
Ըստ թերթի՝ «ԴԱԻՇ-ի զինյալները նման բան են անում ավելի մեծ մասշտաբով: Այս անխիղճ մարդիկ գրքով կնոջից ավելի են վախենում, քան ամերիկյան ավիահարձակումից»:










































