ԱՄՆ-ը կիրառում է «նավթային զենքը» որպես արտաքին քաղաքականության գլխավոր գործիք՝ այն ուղղելով իրեն թշնամի համարող երկրների դեմ: Այս մասին գրում է The Nation-ը:
«Նավթային զենքը» փորձարկելով Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ, ինչը 90-ականներին ծնեց կործանիչ արդյունք, ԱՄՆ-ն այժմ համարվում է այն առանցքային երկիրը, որը «թափահարում է» այդ զենքը՝ կիրառելով տնտեսական պատժամիջոցներ:
Պարբերականը նշում է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն այդ ագրեսիվ ուղին է բռնել՝ նույնիսկ հաշվի չառնելով էներգառեսուրսների համաշխարհային մատակարարումների կրճատման ռիսկը:
Վաշինգտոնն իր «նավթային զենքն» օգտագործում է նաև աշխարհում երկու խոշոր արտադրողների՝ Իրանի և Ռուսաստանի դեմ: Այդ ջանքերը՝ ներառյալ պատժամիջոցներն ու էմբարգոն, լուրջ հետևանքներ կարող են ունենալ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև համաշխարհային տնտեսության վրա, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային ռեցեսիայի:











































