ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է պակիստանցի Մալալա Յուսուֆզային և հնդիկ Կայլաշ Սատյարտխիին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալու համար՝ նշելով, որ այդ նորությունը հաղթանակ է դարձել բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են պաշտպանել յուրաքանչյուր մարդկային արարածի արժանապատվությունը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ Նոբելյանական կոմիտեն իր որոշմամբ մեզ հիշեցնում է բոլոր երիտասարդ մարդկանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված նրանց աշխատանքի կարևորության մասին՝ տալով նրանց Աստծո կողմից տրված ներուժի կյանքի կոչման հնարավորություն՝ անկախ ծագումից, սեռից և զբաղեցրած պաշտոնից:
Օբամայի խոսքով՝ Մալալան և Կայլաշը ռիսկի են ենթարկել իրենց կյանքը՝ փրկելով այլոց, որպեսզի ապագա սերունդների համար աշխարհն ավելի լավը դառնա:








































