Ավստրալացի կինեմատոգրաֆները Եթովպիայում 20-ամյա մի աղջկա են հյատնաբերել, որն շուրթերին հսկայական չափսերի հասնող սկավառակ ունի: Այս մասին գրում է Mail Online-ը:
Աբրահեմ Յոֆեի գլխավորած խումբը փաստագրական ֆիլմ է նկարահանել, երբ նրանց առջև է հայտնվել վերոնշյալ աղջիկը:
Աթայե Էլիջիդեյնի շուրթերի սկավառակը 59 սմ էր` 19.5 սմ շառավղով, ինչը զարմացրել է նաև տեղացիներին:
«Սկավառակները մեծ նշանակություն ունեն: Դրանք ամուսին գտնելու համար են, ինչպես նաև հարսանցուի ընտանիքի համար օժիտը որոշելու չափ: Բացի այդ, դրանք ինքնադրսևորման յուրօրինակ ձև են: Ես կարծում եմ, որ նման կերպ երիտասարդությունը փորձում է ինքնադրսևորվել»,- ասել է Յոֆեն:


















































