Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Սերժ Սարգսյանն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին (լուսանկարներ)

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է լրագրողներին գալիք տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, հաջողություններ և նաև, որ 2013 թվականին նրանց բարդ, բայց նաև հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանքը ծառայի մեր ժողովրդի և հասարակության առաջընթացին:

«Հարգելի´ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անցնող տարում մենք ձեզ հետ միասին շարունակեցինք մեր ջանքերը երկրում խոսքի ազատության ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ողջ տարվա ընթացքում և հատկապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձեր որակյալ աշխատանքի համար: Ես չեմ հիշում անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ ընտրություն, երբ մասնակիցների համար լրատվության այդչափ հասանելիություն եղած լիներ, ինչպես նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մի բան էլ եմ արձանագրել. մեր լրագրողներից շատերն արդեն լրջորեն տիրապետում են քաղաքական գործընթացները լուսաբանելիս սեփական դիրքորոշումները մի կողմ դնելու կարողություններին: Սա արդեն պրոֆեսիոնալիզմն է, ինչն իրոք նկատելի է: Այն, ինչին մենք միասին հասել ենք, և ինչն այդպես տեսանելիորեն դրսևորվեց նախորդ ընտրությունների ժամանակ, իրոք, լուրջ ձեռբերում է, որից հետընթաց մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու: Ճիշտ հակառակը՝ պիտի շարունակենք առաջ գնալ:

Անշուշտ, ոմանց համար եղածը դեռ տեսանելի չէ, իսկ ոմանք էլ պարզապես չեն ցանկանում տեսնել: Բայց սա գործընթաց է, որը մենք ձեզ հետ միասին անշեղորեն շարունակելու ենք: Գնում ենք և գնալու ենք Հայաստանի համար միակ ընդունելի ճանապարհով:

Իհարկե խնդիրներ դեռ շատ կան, բայց կան մեր նպատակներին հասնելու երկու ամենակարևոր գործոնները` հասարակական պահանջը` մի կողմից և իշխանությունների քաղաքական կամքը` մյուս կողմից: Այսպիսով, մենք դաշնակիցներ ենք և միասին իրականացնում ենք առաքելություն, որի արդյունքներով պայմանավորված է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև` տեսանելի ապագան:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ արագորեն զարգանում են տեղեկատվության նոր միջոցները, սոցիալական ցանցերը, որոնք սկսում են մրցել ավանդական մամուլի և հեռուստատեսության հետ: Միաժամանակ, բոլորը գործում են կողք-կողքի: Ավել կամ նվազ չափով` բոլորն էլ անելիք և ասելիք ունեն: Մեր պարտքն է աջակցել բոլորին:

Պետական կառույցների հասարակական հսկողությունը, նրանց գործունեության թափանցիկության ապահովումը կախված է նաև լրատվամիջոցների արդյունավետության աստիճանից: Այդ աստիճանի բարձրացումը միայն մեր կամքով կամ միայն ձեր լավ աշխատանքով չի լինելու: Լինելու է մեր և ձեր ջանքերի համադրմամբ:

Նոր` 2013 թվականը շատ հարցերում վճռորոշ է լինելու մեր հասարակության համար: Այն, ինչ լուսաբանելու տեսանկյունից ձեռք ենք բերել նախորդ ընտրություններում, փետրվարյան ընտրությունների համար պետք է համարել սոսկ նվազագույն շեմ: Ավելին պետք է անենք: Ու խոսքը միայն ընտրություններին չի վերաբերում: Միասին մենք ժամանակակից պետություն ու ժամանակակից հասարակություն կառուցելու ճանապարհով ենք գնում: Եվ այստեղ մեծ է լրագրողների դերը: Ավելին` մեծ է պատասխանատվությունը բոլոր նրանց, ովքեր գրեթե ամեն օր շփվում են մարդկանց հետ, ովքեր գրեթե ամեն օր խոսք են ասում մարդկանց: Իմ կոչը և հորդորն է` չէժանացնել այդ խոսքը, չմոռանալ, որ մենք լուրջ նպատակներ և հավակնություններ ունենք, և նպատակների ու հավակնությունների արտահայտիչներ եք նաև դուք, սիրելի՛ լրագրողներ»,-Հանրապետության նախագահի նստավայրում կայացած տոնական ընդունելության ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ուղղված իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում