Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանում կա մոտ 9.7 միլիոն անգրագետ: Այս մասին հայտարարել է «Գրագիտության համար շարժում» կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդիզադեն: Վերջինիս խոսքերով՝ վերջին մարդահամարի տվյալները վկայել են, որ Իրանում անգրագետների ընդհանուր թվից 3.8 միլիոնի տարիքը մինչև 50 տարեկան է:
Մեհդիզադեն ընդգծել է, որ ավելի քան 300,000 անգրագետ բնակվում է Թեհրանում: Նա հավելել է, որ իրենք ամեն հնարավոր բան անում են, որպեսզի մինչև 50 տարեկան անգրագետները կարողանան մոտակա չորս տարիներին կարդալ սովորել:








































