Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:



































