ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից համացանցը կառավարելու ձգտման պատճառով արտասահմանյան հաճախորդները հրաժարվում են ամերիկյան IT-ընկերություններից, որն էլ կարող է համացանցը ազգային մասերի բաժանելու պատճառ դառնալ:
ԱՄՆ ԱԱԾ-ի գործունեությունը հանգեցնում է նրան, որ «համացանցը կոտրվում է», ենթադրում է Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը:
ԱՄՆ-ի կողմից լրտեսումից խուսափելու նպատակով այլ երկրները սկսում են սեփական տեղեկատվական ցանցեր ստեղծել և ցանկանում են տվյալները պահպանել սեփական տարածքների սերվերների վրա, այլ ոչ թե ԱՄՆ-ում: Իր հայտարարությունը Էրիկ Շմիդտը արել է Պալո Ալտոյի համաժողովում, որը կազմակերպվել է ԱԱԾ-ի քննադատ սենատոր Ռոն Ուայդենի կողմից:
Daily Mail պարբերականը, պատմելով արարողության մասին, գրում է, որ Google, Microsoft, Facebook, Dropbox և ամերիկյան մյուս տեխնոլոգիական ընկերությունները համաձայնել են Էրիկ Շմիդտի հետ:









































