Իսրայելի իրավապահ մարմինները երկրի նախկին գլխավոր սեֆարդի ռաբբի Էլիյահու Բակշի-Դորոնայի դեմ խարդախության մեղադրանք են առաջադրել: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post -ը:
Բակշի-Դորոնային մեղադրում են նրանում, որ նա ավելի քան հազար զինվորների և ոստիկանների կեղծ ռաբբիական փաստաթղթերի հանձնման լայնածավալ խարդախության մեջ առանցքային դեր է ունեցել:
Ունենալով ռաբբիական կոչում` նրանք 530-1000 դոլարի սահմանում աշխատավարձի հավելում են ստացել:
Հանցագործությունը, որում մեղադրում են նախկին գլխավոր ռաբբիին, վերաբերում է 1998-2003թթ:
2007 թվականին նույն գործով մեղադրանքներ են առաջադրվել ռաբբիության ղեկավարներից մեկի դեմ, որը պատասխանատու էր քննությունների համար: Մեղադրանքներ են առաջադրվել նաև ուսուցիչների նկատմամբ, որոնք զինվորներին և ոստիկաններին պետք է պատրաստեին ռաբբի դառնալ: Ուսուցումը, անհրաժեշտ 5 տարվա փոխարեն, տևել է 1.5 տարի:
Այդ ժամանակ Բակշի-Դորոնայի դեմ մեղադրանքներ չէին առաջադրվել: Նա գործով անցնում էր որպես վկա:










































