Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը այսօր տիկնոջ տիտղոս է շնորհել հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին՝ վերջինիս մարդասիրական գործունեության համար՝ նրան հանձնելով սուրբ Միխայիլի ու սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ խաչ, հայտնում է RIA Novosti-ն:
Արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում մասնավոր ընդունելության ընթացքում, հայտնել են պալատի մամլո ծառայությունից:
Ջոլիին նման պարգևի արժանացնելու մասին հայտնի էր դարձել հունիսին:
Դերասանուհին այն 100 մարդկանց թվում էր, ովքեր ներկայացվել էին տարբեր մրցանակների, որոնք շնորհվում են թագուհու ծննդյան նախօրեին:
Քանի որ Ջոլին Բրիտանիայի քաղաքացի չէ, նա չի կարող «տիկին» տիտղոսն օգտագործել իր անունից առաջ, այնպես որ՝ այն կմնա որպես զուտ պատվավոր պարգև:








































