Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն ու ավագ Բրանիսլավ Իվանովիչը մեր ընտրանու դեմ վաղը կայանալիք խաղից առաջ մամլո ասուլիս են տվել: Ադվոկատը նշել է.
«Ֆրանսիայի դեմ խաղի համեմատ վաղն այլ կազմ է լինելու: Այո, Հայաստանի հավաքականը մի շարք կուստներ ունի, բայց պայքարելու է հաղթանակի համար, ինչպես մենք: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում արդեն մեկ անգամ խաղ եմ ունեցել Երևանում: Այն շատ բարդ էր:
Լուրջ ենք պատրաստվել այս խաղին: Ֆուտբոլիստներին կոչ եմ արել մոռանալ անցյալի անհաջողությունները: Նախորդ մարզիչն արդեն իսկ կատարել է սերնդափոխություն: Մեր խնդիրն է օգտագործել այս թիմի ներուժը»:


































