Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ցեղախումբը առևանգված ֆինն զույգի և ավստրիացու համար փրկագին է պահանջում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Մենք տեղեկություն ունենք, որ մի ցեղախմբի ներկայացուցիչներ գերի են պահում արևմտյան պետությունների 3 քաղաքացիների և նրանց դիմաց փող են ուզում»,- պատմել է Եմենի ներքին գործերի նախարարության աշխատակիցը:
Նա չի ճշտել, թե ինչ գումար են պահանջում հանցագործները:
Ըստ ֆիննական ԶԼՄ-ների՝ առևանգված ֆիննը Եմենում արաբերեն է սովորել, իսկ կինը նրան հյուր է եկել: Ավստրիացու անձի մասին ոչինչ հայտնի չէ:









































