Հարավկորեական ԶԼՄ-ներն առաջ են քաշում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի հանկարծամահ լինելու նոր վարկածներ:
Հարավկորեական «Չոսոն Իլբո» թերթի տվյալներով՝ մահից կարճ ժամանակ առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդը խիստ զայրացել է՝ իմանալով Խիյչխոն քաղաքում նորագույն հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքում առաջացած խնդիրների մասին: Նրա անսպասելի մահվան պատճառը կարող էր լինել ուժեղ էմոցիոնալ խանգարումը: Նա հապճեպ պատրաստվել է տեսչական այց կատարել էլեկտրակայան:
Կիմ Չեն Իրը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին` գնացքում: Մահը վրա է հասել երկրում շրջայց կատարելու ժամանակ: Պաշտոնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն էր, ինչն էլ լարված աշխատանքի հետևանք էր: Կիմ Չեն Իրի մահից հետո երկիրը ղեկավարում է նրա կրտսեր որդին՝ Կին Չեն Ունը:









































