Նյույորքցի պատմաբանները հոկտեմբերի 9-ին բացել են ժամանակի պարկուճը, որը 1 ամբողջ դար պահվել է բոստոնյան Հին Կապիտոլիումի շենքի ոսկեզօծ առյուծի գլխում: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ներսում եղել են գործարարներին պատկանած փաստաթղթեր՝ հին նամակներ, լուսանկարներ և բուկլետներ, նաև XX դարի սկզբի թերթեր: Այդ փաստաթղթերից կարելի է իմանալ, թե այն տարիներին ամերիկյան գործարար էլիտային ինչ թեմաներ են հետաքրքրել՝ բեյսբոլ, համեմունքների առևտուր, ցլամարտեր և այլն:
Սերունդներին ուղերձը հղել են 1914թ.՝ Ուոլ-Սթրիթի ձեռնարկատերերի ասոցիացիայի կողմից: Ենթադրվում էր, որ պարկուճը պետք է բացեին 1974թ., հենց այդ թիվն է նշված բրոնզե տուփի վրա: Սակայն ուղերձի մասին սերունդները մոռացել են: Այն պատահմամբ գտնվել է այս տարվա սեպտեմբերի վերջին՝ վերակառուցման ընթացքում:











































