Մեզանից շատերը 8 և ավելի ժամ են անցկացնում աշխատասեղանի մոտ՝ ստեղնաշարի վրա թեքված: Այդ դիրքով երկար նստած մնալն իր ազդեցությունն է թողնում կեցվածքի վրա՝ իր հետ բերելով ցավեր:
Ամբողջ օրվա թեքվածության պատճառով առաջացած անհավասարակշռությունը շտկելու համար յոգայի մարզիչ Ջիլ Միլերը ցուցադրել է 20 վայրկյան տևողությամբ վարժություն:
Պետք է վերցնել սրբիչ կամ գոտի, ձեռքերը պահել դրա երկու ծայրերում՝ ընդունելով ձեռքերի հնարավորինս լայն բացված դիրք: Ձեռքերը պետք է գլխից վեր բարձրացնել և հետ տանել՝ ընդունելով գլխի նկատմամբ 30 աստիճանի դիրք:
Այդպես պետք է ձեռքերը պահել 20 վայրկյան, կատարել 3-5 շունչ և «վերադառնալ կյանք»:
Տեսանյութը՝ The Huffington Post-ի










































