Հոկտեմբերի 10-ին ուրբաթօրյա աղոթքից հետո ծրագրվում է Իրանի Քրդստան նահանգի Սանանդաջ, Սագգըզ, Բանե և Մերիվան քաղաքներում ցույցեր անցկացնել հաջակցություն սիրիական Քոբանի (Այն-ալ-Արաբ) քաղաքի բնակիչների, որի մեծ մասն անցել է ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է իրանական İRNA գործակալությունը:
Նահանգապետ Աբդուլհամիդ Զահիդին բնակչությանը կոչ է արել մասնակցել ցույցերին:
«Քոբանիի բնակչությունը ծանր իրավիճակում է, և դժվար է քաղաքի բոլոր բնակիչներին հումանիտար օգնությամբ ապահովել»,- ասել է Զահիդին:
Վերջին 2 օրերին Քրդստան նահանգի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել հաջակցություն սիրիական Քոբանիի բնակչության:











































