Նյու Յորք նահանգի Ուեբստեր սիթիի ոստիկաններին սպանած տղամարդը ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանապետ Ջերալդ Պիկերինգին:
Մարդասպանը 62-ամյա Ուիլյամ Սպենգլերն է: Նա ինքնասպան է եղել` կրակելով գլխին: Ոստիկանությունը փնտրում է նաև քրոջը: Չի բացառվում, որ վերջինս մահացել է հրդեհի ժամանակ, որի հետևանքով այրվել էր 7 տուն:
Ավելի վաղ Սպենգլերը 17 տարի բանտում է անցկացրել՝ իր տատին սպանելու համար:
Դեկտեմբերի 24-ին Սպենգլերը կրակ էր բացել 4 հրշեջների ուղղությամբ, որոնք եկել էին հանգցնելու իր տան հրդեհը:
Նրանցից երկուսին նա սպանել էր, մյուս երկուսին՝ վիրավորել: Վնասվածքներ էր ստացել նաև մոտակայքով անցնող մի տղամարդ: Երեք տուժածները տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության տվյալներով՝ Սպենգլերը միայնակ է գործել: Ինչպես պատմել է նրա ընկեր Ռոջեր Վերկրայսը, Սպենգլերը տանել չի կարողացել իր քրոջը, պաշտել է մորը, որի մահից հետո խելագարվել է:









































