Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեի կարծիքով` թիմի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները կոպիտ սխալներ թույլ չեն տվել մրցաշրջանի մեկնարկին:
«Ես մանրակրկիտ վերլուծել եմ իրավիճակը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի և մարզական տնօրեն Միխայել Ցորկի հետ: Կարծում եմ` չի կարելի խոսել կոպիտ սխալների մասին: Ներկայիս իրավիճակն ավելի շուտ թերությունների կուտակում է»,- Sport-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք` Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 7 տուրերի արդյունքում «Բորուսիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը` իր ակտիվում գրանցելով 7 միավոր:








































