Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ աշխարհում ամենահեղինակավոր միջազգային մրցանակը, տրվում է հասարակական-քաղաքական և մարդասիրական ոլորտներում ունեցած ներդրումների համար: Համաձայն Ալֆրեդ Նոբելի կտակի՝ մրցանակը շնորհվում է նրան, «ով զգալի ներդրում կունենա ազգերի համախմբան, մշտական բանակների լուծարման կամ թվաքանակի կրճատման հարցում, ինչպես նաև խաղաղ նախաձեռնությունների զարգացման մեջ»: Այս մասին գրում է TASS-ը:
Նոբելի ցանկությամբ՝ մրցանակը տրվում է Նորվեգական նոբելյան կոմիտեի կողմից՝ կազմված Նորվեգիայի հասարակական-քաղաքական 5 գործիչներից, որոնց ընտրում է երկրի խորհրդարանը: Իր որոշումներում կոմիտեն բացարձակ անկախ է:
Դափնեկրին հայտարարում են Նորվեգիայի նոբելյան ինստիտուտի շենքում: Մրցանակը կարող են ստանալ ինչպես առանձին անձինք, այնպես էլ կազմակերպություններ:
Ստորև ներկայացվում է դափնեկիրների ֆոտոշարքը:










































