Այսօր առավոտյան Թուրքիայի հիվանդանոցներում մահացել է ևս 10 անձ, ովքեր ավելի վաղ տուժել էին բողոքի ակցիաների ժամանակ: Ակցիաներն ուղղված են եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին Թուրքիայի կողմից չմիջամտելու քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է Kanal7-ը:
Այսպիսով՝ Թուրքիայում բողոքի ակցիաների հետևանքով զոհվածների թիվը հասել է 32-ի: Հաղորդվում է, որ զոհերի թվում կան Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացիներ, ովքեր սպանվել են Քրդստանի Աշխատավորական կուսակցության կողմնակիցների կողմից:











































