Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը ցանկանում է համապատասխան որակավորում ունեցող դարպասապահի տրանսֆեր ձեռք բերել: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, նման քայլը առողջ մրցակցություն կստեղծի թիմում, ինչպես նաև կնպաստի Իկեր Կասիլյասի և Անտոնիո Ադանի ցուցադրած խաղի կայունացմանը: Բացի այդ, «արքայական ակումբ»-ում ցանկանում են վստահ լինել, որ Իսպանիայի ազգային ընտրանու դարպասապահի վնասվածք ստանալու դեպքում նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկող ֆուտբոլիստը կկարողանա արժանիորեն պաշտպանել դարպասը:
Մինչ այդ, Bild հանդեսի հավաստմամբ, մադրիդյան ակումբի գործակալը հանդիպել է «Բորուսիա» Մ.-ի ներկայացուցչության հետ: Ամենայն հավանականությամբ` Իսպանիայի գործող չեմպիոնների ուշադրության կենտրոնում է հայտնվել 20-ամյա Մարկ-Անդրե տեր Շտեգենը, որը Գերմանիայի տաղանդավոր դարպասապահներից է:









































