Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Ֆլամենգո»-ն նույնպես միացել է «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոյի տրանսֆերի համար մղվող պայքարին:
Բրազիլական ակումբի ներկայացուցիչները արդեն իսկ սկսել են բանակցել «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:
Ընդհանուր առմամբ «Ֆլամենգո»-ն պատրաստ է վճարել 10 մլն երվո: Ընդ որում, այդ 10-ից 7,5 մլն-ը հատկացնելու է ակումբի հովանավորը՝ Adidas ընկերությունը: Անձամբ ֆուտբոլիստին առաջարկվելու է ամսեկան 350 հզ եվրո աշխատավարձ:
Իսկ ահա «Սանթոս»-ը առաջարկել էր 6 մլն եվրո ու ամսեկան 300 հզ եվրո աշխատավարձ: Այդ մասին հայտնում է Lance!Net-ը:







































