Կանադական գիտնականների նոր հետազոտությունը ապացուցել է, որ հղիության ժամանակ մոր ապրած սթրեսը կարող է ազդել հաջորդ սերունդների հղիության վրա, տեղեկացնում է percare.ru-ն։
Ավելի վաղ ասվել էր, որ սթրեսային իրավիճակներն ազդում են այն բանի որ, թե ինչպես ժամանակին տեղի կունենա ծննդաբերությունը, ինչպես կզարգանա երեխան։ Նաև մեծ է այն բանի հավանականությունը, որ նման դեպքերում տղաները ավելի քիչ կծնվեն, քան սովորաբար։ Իսկ նոր հետազոտությունն ապացուցում է, որ հղիության ժամանակ տարած սթրեսի հետևանքները կարող են կործանարար ազդել հաջորդ սերունդների հղիության շարունակականության, ինչպես նաև առոջ երեխաների ծնվելու վրա։









































