Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը Սոչելինիկում տեղի ունեցած իր ավանդական ելույթի ժամանակ ազգային միասնականության կոչ է արել ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Ինչպես հաղորդում էAssociated Press-ը, միապետը քաղաքական գործիչներին կոչ է արել միասին աշխատել «անցանկալի առերեսումից» խուսափելու համար: Ներկա գտնվողների մեծ մասը թագավորի այս կոչն ընկալել է որպես ակնարկ կուսակցությանը, որը ձգտում է հանրաքվե անցկացնել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու վերաբերյալ:
74-ամյա Խուան Կարլոսը նաև նշել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի սպիանան անջատողականության ձգտում առաջացնող վերքերը:
Իսպանիայի տնտեսական վիճակը բարդանում է ոչ միայն բանկային սեկտորում առկա խնդիրների պատճառով, որոնք ստիպել են կառավարությանը միջազգային ֆինանսական օգնություն խնդրել, այլ նաև տարածաշրջանների բարդ դրությամբ:
Իսպանիայի ՀՆԱ-ն շարունակում է կրճատվել: Եվրոգոտու՝ մեծությամբ չորրոդ տնտեսությունը 2012 թ. 3-րդ եռամսյակում կրճատվել է 0.3%-ով՝ համեմատած 2012 թ. 2-րդ եռամսյակի հետ: Տարեկան կտրվածքով Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 1.6%-ով:









































