Սերբիայի հավաքականի հարձակվող Զորան Տոշիչը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի դեմ առաջիկա խաղը.
«Կարծում եմ՝ պատրաստ ենք խաղին: Պատրաստվելու համար բավարար ժամանակ ունեինք, կարողացել ենք հանգստանալ: Լավագույն արդյունք եմ ակնկալում:
Հայաստանի հավաքականից գիտեմ մի քանի ֆուտբոլիստների, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի առաջնությունում: Այո, նրանք ունեն նաև մի շարք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ, բայց մենք պետք է զգոն լինենք: Առաջին խաղը շատ կարևոր է մեզ համար:
2007թ. հանդիպման հետ կապված հիշողությունները հիասթափություն են առաջացնում: Այնպես որ, հաղթական մեկնարկ ենք ակնկալում:
Սերբիան պետք է ջանք գործադրի հաղթանակի համար: Այն, որ միշտ միտված ենք հաղթանակի, նորություն չէ: Պետք է ցուցադրել բոլոր հնարավորությունները»,- Տոշիչի խոսքերը մեջբերում է սերբական մամուլը:








































